կարևոր
1318 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-04-19 13:26
Քաղաքական

Զա՛րկ, երբ հալածում են քեզ․ երիտասարդները պատրաստվում են ապրիլի 23-ի Ջահերով երթին

Ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս այն կազմակերպում են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները։

Yerkir.am-ի նկարահանող խումբը ներկա է եղել նախապատրաստական աշխատանքներին ու զրուցել երիտասարդների հետ։ Նրանք ընդգծեցին, որ սա ոչ թե սգո, այլ պահանջատիրության երթ է, առիթ՝ ևս մեկ անգամ փաստելու, որ չենք մոռացել պատմությունը, չենք պատրաստվում այն մոռանալ ու ուրանալ, գիտակցում ենք մեր իրավունքներն ու տեր ենք դրանց։ 

Մանրամասն՝ տեսանյութում