Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2024 թ-ին Կասպյան տարածաշրջանը կմնա ռուսական քաղաքականության ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված է տվյալ տարածքում իրադարձությունների բարձր ինտենսիվութայմբ։ Մասնավորապես, մերձկասպյան պետություններն ակտիվ քաղաքականություն են վարում էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում: Բացի այդ, պահպանվում է արտատարածաշրջանային խաղացողների՝ ԱՄՆ — ի եւ ԵՄ-ի կողմից Կասպյան երկրների նկատմամբ մեծ ուշադրությունը, որոնք չեն դադարում իրենց արտաքին քաղաքականությունը շտկելու փորձերը, որպեսզի սրեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման գործողությունները ռիսկեր են ստեղծում Կասպյան «հնգյակի» միասնության համար, որը մինչեւ վերջերս համախմբված դիրքեր էր զբաղեցնում տարածաշրջանային զարգացման առանցքային հարցերի շուրջ:
Կասպից ծովի աշխարհաքաղաքական իրավիճակը պայմանականորեն կարելի է բաժանել 2022 թ-ի փետրվարից առաջ եւ հետո․ մինչեւ 2022 թ-ի սկիզբը իրավիճակը տարածաշրջանում, որպես ամբողջություն, զարգացել է հաստատված միտումների շրջանակներում, որոնք ձեւավորվել են Խորհրդային Միության փլուզումից հետո: Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի հարցի շուրջ «Կասպյան հնգյակի» բանակցային գործընթացն ավարտվել է 2018 թ-ին կոնվենցիայի ստորագրմամբ: Ձեւավորվեց խողովակաշարային ճարտարապետության նոր շրջանակ, եւ ընդհանուր առմամբ արտաքին շուկաներ ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման հեռանկարային ուղիների քննարկումը կանխատեսելի արդյունք տվեց: Նույնը վերաբերում էր նավագնացության զարգացման, ռազմական ոլորտի եւ այլ հարցերի: 2022 թի փետրվարից հետո, երբ կտրուկ սրվեցին Ռուսաստանի հարաբերությունները Արեւմուտքի հետ, Կասպյան տարածաշրջանի դերը սկսեց սրընթաց փոխվել։ Փոփոխություններ են տեղի ունենում նաեւ մերձկասպյան առանձին պետությունների քաղաքականության մեջ: Դա Մոսկվայի առջեւ խնդիր է դրել Կասպից ծովում իր քաղաքականության իրականացման նոր մոտեցումներ գտնել՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը։
Դժվար որոշումների որոնում
Կասպյան տարածաշրջանն ավանդաբար գտնվել է ռուսական քաղաքականության ուշադրության կենտրոնում: Պատմականորեն Կասպից ծովն ու հարակից տարածքները հանդես են եկել որպես առեւտրային ուղիներ: Ռուսական քաղաքականության առանցքային խնդիրը Կասպից ծովում անվտանգության ապահովումն էր, ինչպես նաեւ նավարկության եւ ձկնորսության զարգացումը: ԽՍՀՄ փլուզումից հետո Կասպյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել։ Դա Ռուսաստանից պահանջեց մշակել Կասպյան նոր քաղաքականություն, որը պետք է հաշվի առներ ոչ միայն մերձկասպյան պետությունների շահերը, այլեւ արտատարածաշրջանային խաղացողների աշխարհաքաղաքական նկրտումները: Ռուսաստանը հետեւողակնորեն պաշտպանել է իր դիրքերը Կասպից ծովի միջազգային իրավական կարգավիճակի վերաբերյալ, դեմ է արտահայտվել այստեղ արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, ինչպես նաեւ աջակցել է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Իր ռազմավարական շահերն առաջ մղելու համար Ռուսաստանն օգտագործել է տարբեր գործիքներ՝ գործի դնելով հարաբերությունների բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերը՝ կախված ստեղծված պայմաններից: Արդյունքում Մոսկվան կարողացավ պաշտպանել իր դիրքերը՝ պահպանելով գործընկերային հարաբերությունները տարածաշրջանում։
Ռուսաստանի արտաքին քաղքականության ջանքերի արդյունքը 2018ի օգոստոսին մերձկասպյան այլ երկրների հետ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ընդունումն էր։ Փաստաթղթի քննարկումն անցկացվել է ավելի քան 20 տարի: Բանակցային մեխանիզմը, որը բաղկացած էր հատուկ աշխատանքային խմբի նիստերից, արտգործնախարարների համաժողովներից եւ մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովներից, թույլ տվեց մոտեցնել դիրքորոշումները եւ վերացնել հակասությունները Կասպյան «հնգյակի» շրջանակներում: Փաստաթուղթն արձանագրել է մի շարք սկզբունքային դիրքորոշումներ, որոնք պայմաններ են ստեղծել մերձկասպյան պետությունների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար: Դրանք վերաբերել են տարածաշրջանային զարգացման հարցերին, Կասպից ծովի հատակով մայրուղային խողովակաշարերի անցկացման պայմաններին, անվտանգության հարցերին, որոնք առանցքային նշանակություն են ձեռք բերել Ռուսաստանի համար: Կոնվենցիան չի վերացրել բոլոր հակասությունները, սակայն իրավական հիմք է ստեղծվել Կասպից ծովում փոխգործակցության համար:
Ռուսաստանը բախվել է մերձկասպյան պետությոնների հետ իր քաղաքական հարաբերությունները թուլացնելու արտտարածաշրջանային խաղացողների փորձերին: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն հանդես են եկել ռազմական եւ քաղաքական շփումների ընդլայնման օգտին՝ առաջարկելով փոխգործակցության տարբեր ձեւաչափեր: Իր հերթին մերձկասպյան պետությունները ողջունել են արեւմտյան երկրների ակտիվությունը՝ դրանում տեսնելով նրանց աջակցությունը ստանալու, ներդրումների ներգրավման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունները: Արտատարածաշրջանային պետությունները դիտարկվում էին որպես գրավիչ գործընկերներ, որոնց հետ կապված էին տնտեսական խնդիրների լուծման հույսերը:
Մերձկասպյան պետությունների հետ Ռուսաստանի առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը տեղի է ունեցել ապրանքների փոխադրման ոլորտում Կասպյան հնգյակի երկրների միջեւ մրցակցության աճի ֆոնին: Մերձկասպյան բոլոր պետություններն արդիականացրել են իրենց ենթակառուցվածքները, ինչը թույլ է տվել մեծացնել բեռնափոխադրումների ծավալները տարածաշրջանի շրջանակներում: Միաժամանակ մերձկասպյան պետությունները ջանքեր էին գործադրում գլոբալ ենթակառուցվածքային նախագծերին ավելի ակտիվ մասնակցության համար։ Մասնավորապես, նրանց ուշադրությունը գրավել է Չինաստանից եվրոպական շուկա ապրանքների մատակարարման նախագիծը:
Նոր իրավիճակ՝ նոր մարտահրավերներ
Աշխարհաքաղաքական իրավիճակը Կասպից ծովում սկսեց փոխվել 2022ի փետրվարից հետո, երբ Ռուսաստանը սկսեց հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Քանի որ Արեւմուտքը չկարողացավ ազդել ռուսական քաղաքականության վրա եւ խաթարել ռուսական տնտեսական ներուժը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ընդլայնեցին պատժամիջոցների քաղաքականությա կիրառման աշխարհագրությունը: Բացի Ռուսաստանից, մեծ ուշադրություն է դարձվել նրա գործընկերներին։ Մասնավորապես, մերձկասպյան պետությունների նկատմամբ սկսեցին կիրառվել քաղաքական ճնշումներ, որոնք հետագայում միայն ուժեղացան։ Նրանցից ձգտում էին միանալ հակառուսական պատժամիջոցային քաղաքականությանը։
Չնայած Ռուսաստանի եւ նրա գործընկերների վրա ճնշման ուժեղացմանը՝ մերձկասպյան պետությունները շարունակել են քննարկել տարածաշրջանային խնդիրները: Առավել եւս, որ կուտակվել են հարցեր, որոնք պահանջում են տարածաշրջանի առաջնորդների մասնակցությունը: Արդյունքում՝ 2022ի հունիսին տեղի ունեցավ մերձկասպյան պետությունների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովը: Ռուսական կողմը կարեւորել է «հնգյակի» շրջանակներում տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումը եւ կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը: Այդ խնդիրն առանցքային նշանակություն ստացավ Մոսկվայի համար, որը ստիպված եղավ սեղմ ժամկետներում մշակել եւ ներդնել մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությունը:
Կասպից ծովում ռուսական քաղաքականության դրական միտումների արտացոլումը մերձկասպյան պետությունների հետ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումն էր: Առեւտրատնտեսական փոխգործակցության եւ տրանսպորտային միջանցքների իրականացման հարցերի լուծմանն է ուղղված եղել Կասպյան երկրորդ տնտեսական ֆորումի գործունեությունը, որը տեղի է ունեցել 2022 հոկտեմբերին, որի ընթացքում քննարկվել են տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերը: Մասնավորապես, Մոսկվան առաջ էր տանում նոր տրանսպորտային-լոգիստիկ ուղղությունների ստեղծումը եւ «Հյուսիս — Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը:
Վերջին տարիներին կասպիկան երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության ծավալը հետեւողականորեն աճում է: Ռուսաստանի նախագահի գնահատականներով՝ մերձկասպյան երկրների հետ առեւտրի ծավալը 2021 թ-ին աճել է 35% - ով եւ հասել 34 մլրդ դոլարի: Հաջորդ երկու տարիներին նույնպես ապրանքաշրջանառության աճ է գրանցվել։ Այսպես, 2023 թ-ին Ռուսաստանի ապրանքաշրջանառության աճ է նկատվել Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ՝ 6 — ից մինչեւ 17,5 տոկոս: Միաժամանակ, արձանագրվել է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության 17,3% անկում: Ընդհանուր առմամբ, առեւտրի ակտիվ զարգացումը տեղի է ունեցել «Հյուսիս — Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում, որն անցնում է Արեւելյան եւ արեւմտյան ափերով, ինչպես նաեւ ներառում է Տրանսկասպյան երթուղին:
Կասպից ծովում փոխգործակցության ընդլայնումը եւ մերձկսպյան պետությունների՝ տարածաշրջանային խնդիրների լուծման ընթացքը դժգոհություն են առաջացրել Արեւմուտքում։ Առավել եւս, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի պատժամիջոցները շոշափելի արդյունք չեն տվել: Այդ կապակցությամբ ուժեղացվել է ճնշումը մերձկասպյան պետությունների վրա։ Դա Մոսկվայի առջեւ խնդիր է դրել պահպանել Կասպյան «հնգյակի» շրջանակներում ստեղծված ձեւաչափն ու փոխգործակցության մակարդակը: Պատահական չէ, որ ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրությամբ, որն ընդունվել է 2023ի մարտին, խնդիր է դրվել «ամրապնդել համագործակցությունը Կասպից ծովի գոտում՝ ելնելով մերձկասպյան հինգ պետությունների բացառիկ իրավասությունից այդ տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերի լուծման գործում»:
Կասպից ծովում ռուսական քաղաքականթույան կոնկրետ բովանդակություն են դարձել նախկինում ընդունված որոշումների իրագործմնն ուղղված միջոցառումները։ Տեղի են ունեցել Կասպից ծովի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստեր, որի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Կասպյան պետությունների ղեկավարների հինգերորդ գագաթնաժողովում: Մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել 2023ի դեկտեմբերին, ընդգծվել է Կասպից ծովում ուղիղ ելակետային գծերի հաստատման մեթոդաբանության մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման աշխատանքների արագացման, ինչպես նաեւ Կասպից ծովում ռազմական գործունեության ոլորտում վստահության համաձայնեցված միջոցների մասին հնգակողմ պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը: Հինգ երկրների կողմից ընդունված հայտարարության մեջ նշվում էր, որ «Կասպից ծովում ուղիղ ելակետային գծերի հաստատման մեթոդաբանության մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումն արագ ավարտելու նպատակով հնձնարարվում է Կասպից ծովի հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբին 2024ի ընթացքում առավելագույնի հասցնել նիստերի անցկացման հաճախականությունը, հնարավորության դեպքում, առնվազն եռամսյակը մեկ անգամ»: Ռուսաստանի հետեւողական գիծը, որն ուղղված է մերձկասպյան պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը, իրականացվում է մերձկասպյան երկրների վրա Արեւմուտի կողմից ճնշման սրընթաց աճի պայմաններում: Արդյունքում դա նրանց ստիպել է հայտարարություններ անել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությնը աջակցելու հանձնառության մասին։
2024 ին Ռուսաստանը բախվեց արեւմտյան երկրների քաղաքականությանը, որն ուղղված է Կասպյան տարածաշրջանում նրա ազդեցության նվազեցմանը, տրանսպորտային եւ էներգետիկ ուղիների խթանմանը՝ մերձկասպյան պետությունների արտաքին քաղաքականւթյունը վերակողմնորոշելու համար: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բազմաթիվ այցերը ձգտում են ազդել Կասպյան «հնգյակի» առանձին երկրների ղեկավարությն վրա եւ համոզել նրանց աջակցել հակառուսական քաղաքականությանը:
Էներգետիկ գործոնը կշարունակի գտնվել արտտարածաշրջանային պետությունների քաղաքակնության կիզակետում, որոնք առաջ են մղում ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման նոր ճարտարապետության ձեւավորման գաղափարները: Մի կողմից, Կասպյան տարածաշրջանում վերջին տասնամյակում ձեւավորվել են արտաքին շուկաներ նավթի եւ գազի արտահանման երթուղիներ: Դրանք հիմնված են ածխաջրածնային ռեսուրսների հաստատված պաշարների, սպառողների պահանջների եւ խողովակաշարային ճարտարապետության հնարավորությունների վրա: Միեւնույն ժամնակ, քաղաքական բաղադրիչը դեռեւս առկա է նոր խողովակաշարային նախագծերի քննարկման ժամանակ: Դա վերաբերում է Կասպից ծովի հատկով Թուրքմենստանից Ադրբեջան եկող Տրանսկասպյան գազատարի նախագծին: Ամերիկյան կողմը քաղաքական եւ տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում այս նախագծին, որը դիտարկվում է որպես Կասպից ծովում ԱՄՆ քաղաքականության կարեւոր բաղադրիչ:
Նավթի եւ գազի մատակարարման այլընտրանքային ուղիների առաջխաղացումը, որոնք չեն անցնում Ռուսաստանի տարածքով, անզիջում բնույթ է ստացել։ Փաստորեն Արեւմուտքը մերձկասպյան երկրներին դրդում է աջակցել ածխաջրածինների արտահանման նոր ուղիներին՝ անտեսելով տեխնիկական բարդություններն ու արդյունահանման հնարավորությունները: Արեւմտյան երկրները նախաձեռնում են էներգետիկ փոխգործակցության հարցերի քննարկում, որում շահագրգռված են մերձկասպյան պետությունները: Միեւնույն ժամանակ, նրանք անտեսում են օբյեկտիվորեն գոյություն ունեցող կախվածությունը, որը ձեւավորվել է Ռուսաստանի տարածքով արտաքին շուկա ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման մեջ:
Իր հերթին, մերձկասպյան պետությունները, հենվելով արտատարածաշրջանային խաղացողների աջակցության վրա, հույս ունեն իրականացնել նոր էներգետիկ եւ տրանսպորտային նախագծեր եւ ընդլայնել արդեն գործող երթուղիների հնարավորությունները: Խոսքը Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով մատակարարումների ընդլայնման մասին է, որի ակտիվ մասնակիցներն են Ղազախստանն ու Ադրբեջանը: 2023 թ-ին Ղազախստանը Թենգիզ — Ակտաու — Բաքու — Ջեյհան երթուղով իրականացրել է Թենգիզ-Ակտաու նավթի փորձնական մատակարարումներ: Այնուհետեւ, 2024ի հունվար–փետրվար ամիսներին, «Կազտրանսոյլ» ընկերությունը առաքել է 232 հազ. 1 տոննա ղազախական նավթ Թենգիզի հանքավայրից դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ։
Այս մուլտիմոդալ փոխադրումները ներառում էին խողովակաշարերի, ինչպես նաեւ երկաթուղային եւ ծովային տրանսպորտի օգտագործումը: Սակայն այս երթուղին պահանջում է ենթակառուցվծքների ընդլայնում։ Ընդ որում, Բաքու — Ջեյհան ուղղությամբ նավթի մատակարարումները կարող են աննշան ավելանալ, քանի որ անհրաժեշտ է ենթակառուցվածքների ստեղծում եւ լրաուցիչ լցանավերի կառուցում: Չինական ուղղությամբ մատակարարումների ընդլայնումը նույնպես ծախսեր է պարունակում: Չնայած Ռուսաստանի ուղղությամբ կայուն մատակարարումներին, որտեղ մատակարարվում է ղազախական նավթի մեծ մասը, Ղազախստանը ձգտում է պատրաստակամություն ցուցաբերել դիվերիֆիկացնել ածխաջրածնային ռեսուրսների արտահանման ուղիները:
Մերձկասպյան պետությունները սկսեցին մեծ ուշադրություն դարձնել նավթի եւ գազի հեռանկարային հանքավայրերում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։ Մասնավորապես, ակտիվության բարձրացում է նկատվում Թուրքմենստանի կողմից, որը հույս ունի օտարերկրյա ներդրողներին ներգրավել Գալկինիշի գազային հանքավայրի մշակման գործում:
Վերջին շրջանում Ադրբեջանը, Ղազախստանը եւ Թուրքմենստանը զգալիորեն ընդլայնել են արտաքին քաղաքական շփումները արեւմտյան պետությունների հետ: Ակտիվ փոխգործակություն է ընթանում ԵՄ եւ ԱՄՆ ռազմական եւ արտաքին քաղքական գերատեսչություների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվում են հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցության հեռանկարային ուղղությունները:
Այսպիսով, կարելի է նշել մերձկասպյան պետությունների ակտիվության բարձրացումն այն ուղղություններով, որոնց իրականացմամբ հետաքրքրված են արեւմտյան երկրները: Բացի այդ, Արեւմուտքը մերձկասպյան պետություններին դրդում է հակառուսական քաղաքականություն վարել: Դա կարող է հանգեցնել առեւտրատնտեսական փոխգործակցության մակարդակի նվազմանը եւ քաղաքական հակասությունների առաջացմանը, ինչը, ի վերջո, կնվազեցնի տարածաշրջանային համագործակցության մակարդակը եւ կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումների թուլացմանը:
Արեւմուտքի ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանին ստիպում է մեծ ուշադրություն դարձնել կասպիական ուղղությանը: Այսպես, առաջնահերթությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի հետագա իրականացումն է: 2023 թ-ին Իրանի հետ համաձայնագիր է կնքվել Ռեշտ — Աստարա միջանցքի արեւմտյան հատվածի բացակայող երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ: Հակառուսական պատժամիջոցների պայմաններում տվյալ տրանսպորտային միջանցքը պետք է զգալիորեն ընդլայնի Ռուսաստանի հնարավորությունները բարեկամ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Խնդիր է դրված նաեւ զարգացնել Կասպյան ենթակառուցվածքը, ընդլայնել մերձկասպյան սուբյեկտներում տեղակայված նավահանգիստների թողունակությունը։ Առաջնահերթ միջոցառումների շարքում հարկ է նշել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի հզորության պահպանումը, իսկ հեռանկարում նաեւ ավելացումը, որն ապահովում է ղազախական նավթի մատակարարումն արտաքին շուկա:
Պատժամիջոցների ճնշման աճի պայմաններում, որը ներկա փուլում անշրջելի բնույթ եւ աննախադեպ մասշտաբներ է ստացել, Կասպյան ենթակառուցվածքային նախագծերը կարող են Ռուսաստանին նոր հնարավորությունների «պատուհան» ապահովել: Սակայն այստեղ կարեւոր է հաշվի առնել արեւմտյան երկրների ճնշումը մերձկապյան առանձին երկրների վրա: Բացի այդ, Մոսկվան պետք է հաշվի առնի մերձկասպյան առանձին պետությունների միջեւ բանակցային գործընթացի ընդլայնումը, որոնք հույս ունեն իրավիճակն օգտագործել իրենց շահերն առաջ տանելու համար: Նման միտումը սպառնալիք է ստեղծում Կասպյան «հնգյակի» միասնության համար, հանգեցնում է Կասպից ծովում ուժերի նոր դասավորության։
Կասպյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ռիսկերի ուժեղացումը, մերձկասպյան պետությունների արտաքին քաղաքական կուրսի ճշգրտման հավանականությունը Ռուսաստանի համար նոր մարտահրավերներ են ստեղծում՝ կապված իր շահերի պաշտպանության եւ արեւմտյան պատժամիջոցներից բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու հետ:
Նոր սառը պատերազմը, որը ծավալվել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ամբողջությամբ անդրադառնում է Կասպյան տարածաշրջանին: Արեւմուտքի կողմից իրականացվող պատժամիջոցների ռեժիմը կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ մերձկասպյան երկրներին վերջնագիր կդրվի՝ կամ հակառուսական պատժամիջոցներին աջակցելը, կամ անկախ արտաքին քաղաքականություն վարելն ու պատժամիջոցների տակ ընկնելը: Այս դեպքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել:
Սերգեյ Ժիլցով,
Քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի քաղաքագիտության եւ քաղաքական փիլիսոփայության ամբիոնի վարիչ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի