Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվի բռնապետի քարոզչամիջոցները հարցազրույց են հրապարակել Իսրայելի Ազգային հետախուզական ծառայության («Մոսադ») նախկին տնօրեն Թամիր Փարդոյի հետ։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի էջում։
«Դրանում, պատասխանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցին, իսրայելցի նախկին պաշտոնյան միանգամից անդրադառնում է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման՝ Իրանի հետ ունեցած սահմանին՝ նշելով, որ չի ցանկանա «խոսել այն բաների մասին, որոնք կարող են վնասել Ադրբեջանին»։
Այս առումով ուշագրավ է, որ 2011թ․, երբ հենց Թամիր Փարդոն էր ղեկավարում «Մոսադը», գերմանական «Der Spiegel» լրատվական կայքը իսրայելական այս հատուկ ծառայությանն էր ներկայացնում, որպես իրանցի նշանավոր ատոմային ֆիզիկոս Դարիուշ Ռեզայինեժադի սպանության հետևում կանգնած կառույց։
Այս առումով, այդպես էլ բաց է մնում հարցը, թե արդյո՞ք հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի աջակցությամբ և Իրան-Ադրբեջան սահմանի օգտագործմամբ չէ՞ իրականացվել իրանցի գիտնականի դեմ այդ աղմկահարույց ահաբեկչությունը։
Այսուհանդերձ, անկախ այս ամենից, ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից բռնազավթված մերձարաքսյան գոտին փաստացիորեն ավելի է երկարացրել Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ինչը Թեհրանի համար ի հայտ է բերել զգալի լրացուցիչ անվտանգային մարտահրավերներ և ռիսկեր, որոնք կառավարելու նպատակով հայ-իրանական անվտանգային համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է»,- գրել է Ոսկանյանը։