|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել` պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց` առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:
Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:
Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում, վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»,-գրել է Աբրահամյանը։