|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ նախագահի` «Բոլորս դեպի գյուղ» կարգախոսը ողջունվեց բոլորի կողմից, սակայն ոչինչ չարվեց գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ. «Երկիր»-ին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարել էր, թե իրենց միավորումը կներկայացնի, թե քաղաքական որն ուժն ինչ արջի ծառայություն է մատուցել գյուղատնտեսության ոլորտին։ Իսկ թե ե՞րբ դա տեղի կունենա, Բերբերյանը խոստացավ. «Նոր տարուց հետո այդ նվերը կանենք: Ես չեմ մոռացել իմ ասածը եւ ժամանակին կանեմ այդ հայտարարությունը, որպեսզի գյուղացին տեսնի, թե ով է իր համար «բարեգործ» եղել եւ դրանից հետո նոր գնա ընտրությունների: Դա ընտրությունների վրա լուրջ ազդեցություն է ունենալու»: