Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի ԱԽ-ի շտապ նիստ անցկացնել Իրանի հարձակումից հետո, ասվում է Իսրայելի մշտական ներկայացուցչի՝ ԱԽ նախագահին ուղղված նամակում:
«Հարձակումների լրջությունն ու մասշտաբներն աննախադեպ են և հանդիսանում են Իսրայելի ինքնիշխանության, միջազգային իրավունքի և անվտանգության խորհրդի բանաձևերի աղաղակող խախտում», - ասված է նամակում:
«Ես հաստատում եմ Իսրայելի խնդրանքը՝ անհապաղ անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, որպեսզի անվերապահորեն դատապարտի Իրանին այդ լուրջ խախտումների համար եւ անհապաղ միջոցներ ձեռնարկի ԻՀՊԿ - ն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու համար», - ընդգծվում է դրանում:
Իսրայելը նշում է, որ Իրանն ուղիղ հարված է հասցրել իր տարածքից՝ օգտագործելով ավելի քան 200 ԱԹՍ, թևավոր և բալիստիկ հրթիռներ, «ինչը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»: «Հարձակումը լուրջ և վտանգավոր էսկալացիա է», - ասված է նամակում: