|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.48 |
| EUR | ⚊ | € 440.95 |
| RUB | ⚊ | ₽ 4.9443 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը խնդրել է Անվտանգության խորհրդին արտակարգ նիստ հրավիրել՝ քննարկելու Իսրայելի մարտական գործողությունները Լիբանանում և ողջ տարածաշրջանում:
Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հավելելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում Ամիր Սայիդ Իրավանին 15 անդամներից բաղկացած խորհրդին խնդրել է շտապ նիստ գումարել Իսրայելի հարձակման և «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանության վերաբերյալ:
Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը խստագույնս դատապարտում է իսրայելական գործողությունները և, նկատի ունենալով դրանց սարսափելի հետևանքները տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար, Իրանը խնդրում է Անվտանգության խորհրդին՝ վճռականորեն և խստորեն դատապարտել Իսրայելին: