կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-29 14:56
Արցախ

Շտապ ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԱԿ-ի ՄԻՊ հանձնաժողովին, որպեսզի դա ազդի ԱԽ այսօրվա որոշման վրա․ Գևորգ Կոստանյան

Շտապ ՀՀ կառավարությունը պետք է դիմի ՄԱԿ-ի ՄԻՊ հանձնաժողովին, որպեսզի դա ազդի ԱԽ այսօրվա որոշման վրա․ Գևորգ Կոստանյան

ՀՀ կառավարությունը շտապ պետք է դիմում ներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որպեսզի որևէ ազդեցություն ունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում այսօր քննվող հարցի վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Նա մանրամասնեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր երեկոյան նախատեսված է հատուկ քննարկում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված՝ այս ռազմական կոնֆլիկտի և պատերազմի առնչությամբ։

«Հատկապես կարևոր նշանակություն ունի, որ Հայաստանի կառավարությունը շտապ ներկայացնի դիմում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, որովհետև երբ դու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ներկայացնում ես դիմում՝ փաստելով մարդու իրավունքների բոլոր այդ կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից, դա անպայման իր ազդեցությունն ունենալու է Անվտանգության խորհրդում Հայաստանի և Ադրբեջանի այս պատերազմական կոնֆլիկտի քննարկման վրա։ Դա իրավական հիմք ու բազա է ստեղծում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից հնարավոր շտապ որոշման կայացման համար»,- ասաց Գևորգ Կոստանյանը։

Նա նշեց, որ հիմա, անկախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործընթացներից, բազմաթիվ իրավական գործընթացների հնարավորություն կա։ Կոստանյանը հատկապես կարևորեց, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով Հայաստանը հիմա դիմում ներկայացնի, որպեսզի դա որևէ ձևով քննարկման առարկա դառնա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այսօր նախատեսված նիստում։

Աննա Բալյան