|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել շտապ ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Լաչինի միջանցք. կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցություններից»,- ասվում է կառույցի թվիթերյան միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Լաչինի միջանցքը՝ ամբողջապես շրջափակման մեջ պահելով Արցախը և ստեղծելով հումանիտար լրջագույն ճգնաժամ։