կարևոր
3610 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-11 18:17
Հասարակություն

Ֆրանսիայի արևելքում ճառագայթման արտահոսք է տեղի ունեցել

Ֆրանսիայի արևելքում ճառագայթման արտահոսք է տեղի ունեցել

Ֆրանսիայի արևելքի Կոլմարի մետալուրգիական գործարանում ճառագայթման արտահոսք է տեղի ունեցել։ Ըստ Franceinfo ռադիոկայանի՝ նախորդ երեկոյան ADF ձեռնարկությունը հայտնել էր, որ չի կարող կանգնեցնել գամմա ճառագայթում արձակող եռակցման ստուգման մեքենան: Գործարանի շուրջ 130 մետր տարածքը հինգշաբթի դեռ շրջափակված էր։

Վերին Հռենոս դեպարտամենտի պրեֆեկտուրայում վարակի ցանկացած վտանգ բացառել են։ Բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից։

Փորձագետները կժամանեն դեպքի վայր, որպեսզի անջատեն եռակցման ստուգման մեքենան ու աշխատակիցներին սպառնացող վտանգները գնահատեն ըստ Ատոմային անվտանգության ազգային գործակալության (ASN) արձանագրության:

Կոլմարի քաղաքապետ Էրիկ Ստրաումանը X-ի իր միկրոբոլոգում հայտնել է, որ գործարանին հարող փողոցի շուրջ 15 բնակիչ է տարհանվել։ Միաժամանակ քաղաքապետը հաստատել է, որ վարակի կամ ճառագայթման տարածման վտանգ չկա։