|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Տաջիկստանի Արևելքում հինգշաբթի տեղի է ունեցել ութ երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է այդ երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ:
«Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 05.37-ին (Երեւանի ժամանակով 04.37-ին), Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրգաբի շրջանի կենտրոնից 67 կմ դեպի արեւմուտք, որը գտնվում է Տաջիկստանի Արեւելքում, Դուշանբե քաղաքից 400 կմ հարավ-արեւելք եւ Սարեզյան լճից 30 կմ արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում մագնիտուդը կազմել է 6,8, խորությունը՝ 20,5 կիլոմետր», - ասվում է փաստաթղթում։
Խորոգ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը եղել է 5-6 մագնիտուդով, Դուշանբե քաղաքում՝ 2-3 մագնիտուդով։ Զոհեր և ավերածություններ չեն գրանցվել։