կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-10 11:00
Աշխարհ

Օմանի ափերի մոտ խորտակվող լցանավից նավթի արտահոսք է տեղի ունեցել

Օմանի ափերի մոտ խորտակվող լցանավից նավթի արտահոսք է տեղի ունեցել

Պատժամիջոցների տակ գտնվող Caroline Bezengi լցանավն Օմանի ափերի մոտ աղետի է ենթարկվում։

Մոտ մեկ միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավն արդեն մասամբ ջրի տակ է և շարունակում է խորտակվել։ Նավթը թափվել է ջրի մեջ և լուրջ սպառնալիք է ներկայացնում ծովային արգելոցի համար։ Այս մաաին հայտնում է Arab News-ը։

Լցանավը մոտ երկու ամիս է՝ Օմանի հարավ-արևմուտքում գտնվող Քիբլիա կղզու մոտ է։ Արբանյակային լուսանկարների համաձայն՝ նավը նկատելիորեն սկսել է սուզվել հուլիսի 31-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 7-ի դրությամբ՝ նավթային հետքը ծածկել էր գրեթե 800 քառակուսի կիլոմետր։

Արաբական ծովի արգելոցը կենդանիների հազվագյուտ տեսակների «ապաստարան» է, այդ թվում՝ վտանգված խութերի և եզակի արաբական սապատավոր կետերի։