կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-03 16:06
Սպորտ

Ուկրաինուհին Հենրիխ Մխիթարյանին իր աղջկա համար փեսացու է ընտրել

Ուկրաինուհին Հենրիխ Մխիթարյանին իր աղջկա համար փեսացու է ընտրել

Մինչ ամանօրյա տոները Դոնեցկի «Շախտյորը» կազմակերպել էր մի ակցիա, որի էությունը հետեւյալն էր` բոլոր այն անձինք, ովքեր ունեն FanID քարտ եւ հաճախ են այցելել «Դոնբաս Արենա» մարզադաշտ, «Շախտյոր»-ից անհատական նամակ են ստանում: Իրենց տվյալները պաշտոնական կայքում լրացնելուց հետո համակարգիչը պատահականորեն ընտրում է 15 մարդու, ով պետք է ստանա ակումբի մարզաշապիկ:

 

M.shakhtar.com կայքի հաղորդմամբ` երեկ այդ 15 հաջողակները ստացել են իրենց նվերները, իսկ նրանցից մեկը` Նատալյա Պոզդնյակովան, սենսացիոն հայտարարություն է արել:

 

«Չնայած ընդամենը 3 տարի է` երկրպագում եմ այս թիմին, բայց բավականին ակտիվ եմ: Ես հաճախ եմ Ուկրաինայում ճամփորդում թիմի հետ, երկու անգամ «Շախտյոր»-ին աջակցել եմ Լոնդոնում։ Բնականաբար, ունեմ սիրելի խաղացող, դա Հենրիխ Մխիթարյանն է, սակայն նրա անունն այս մարզաշապիկի վրա կգրեմ միայն այն դեպքում, երբ նա ամուսնանա դստերս հետ»,- հայտարարել է ուկրաինուհին: