կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-09 15:01
Քաղաքական

Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան. ՀԱՊԿ քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան. ՀԱՊԿ քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության հաստատման մասին։

Ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում՝ Զասն ասել է, որ երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու հարցում որոշակի զգուշավոր լավատեսություն կա։

Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը՝ դադարել։

«Իհարկե, լարվածության օջախներ կան, և դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես այնտեղ էի, իմ աչքերով տեսա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Բայց իրականում սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- ասել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով,՝ ներկայումս լուրջ խնդիր է սահմանազատումն ու սահմանագծումը, սա մեծ ու բարդ աշխատանք է։

«Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ»,- ընդգծել է Զասը։