|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժամը 16։00-ին կհրապարակվի Գևորգ Ներսիսյանի մասով դատարանի որոշումը»,-այս մասին հայտնեց թաստաբան Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ գործով անցնող մյուս մեղադրալի՝ Համբարձում Ներսիսյանի մասով որոշում չկա։
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է Կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն։ Ըստ փաստաբանի՝ Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում, իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Այս բոլորը տեսագրված է:
Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը հաղորդում էր ներկայացրել Համբարձում և Գևորգ Ներսիսյաների դեմ՝ նրանց մեղադրելով իրեն հայհոյելու մեջ։