կարևոր
748 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 10:59
Իրավական

Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին. Ռուբեն Մելիքյան

Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Անհանգստությամբ հետևում եմ Վեհափառ Հայրապետի 68-ամյա եղբոր և եղբորորդու դեմ վարույթի ընթացքին։ Արա Զոհրաբյանն իր էջում (մեկնաբանության դաշտում) լուր է տալիս, որ.

«Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»։

Հուսանք, որ փաստաբանական ծավալուն աշխատանքն արդյունք կտա ու ձերբակալվածները շուտով ազատ կարձակվեն։ Հիշեցնեմ, որ այս վարույթի հիմքում Վաղարշապատ համայնքի ընտրություններում Արամ Զավենի Սարգսյանի թեկնածու Հ.Մ.-ի (սկի անու՛նը չեմ ուզում տալ) թիմից ստացված «դանոսն» է, որն առերևույթ պարունակում է սուտ մատնություն»։