|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երեկ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: 9 տուժածի բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 15-ի սահմաններում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ԲՊՀ ուսանողների տեղափոխող ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։ Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում էր ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Ավելի ուշ ԱՆ-ն հայտնեց, որ տուժածների թիվը հասել է 30-ի։
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով։