կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 16:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մութալիբովով չի սկսվում և չի ավարտվում մեր բազան․ Անժելա Էլիբեգովան՝ Խոջալուի հարցով քարոզչության մասին

Մյունխենը հրաշալի օրինակ էր, թե ինչպես կարելի էր Խոջալուի թեմայով հայկական փաստարկները ներկայացնել միջազգային հանրությանը և ինչպես, ցավոք սրտի, դա տեղի չունեցավ՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան «Խոջալու-28. ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը» թեմայով քննարկման ժամանակ։

«Մութալիբովով չի սկսվում և չի ավարտվում մեր հակափաստարկների բազան։ Հայկական կողմի առաջ քաշած թեզերը չեն հիմնվում հայկական կողմի վկայությունների վրա, այլ ադրբեջանական կողմի փախստականների, պաշտոնյաների, թուրք մեսխեթցիների և այլ ականատեսների վկայություններն են։ Մենք ունենք վկայություններ՝ սկսած Խոջալուի նախկին գործադիր ղեկավարից, վերջացրած՝ իրենց պառլամենտական կոմիսիայի ղեկավարով՝ Ֆատալիևով։ Այդ կոմիսիան, որը պետք է հետաքններ այդ դեպքերը, փաստացի վերջացրեց աշխատանքը և բոլոր եզրակացությունները գաղտնիության գրիֆով թաքցվեցին հանրությունից և մինչ օրս պարզ չեն։ Սրանք էլ են փաստեր, որ հավաքել ենք․ զուտ պետք է սովորել դրանից օգտվել, մեր ձեռքի տակ եղած գործիքները դնել աշխատանքի նախապես»,-ասաց նա։

Պետք չէ միշտ լինել պատասխանողի դերում, պետք է նաև լինել հարձակողական այս հարցում՝ նշեց Էլիբեգովան․ «Պետք է առաջինը մենք մտնենք դաշտ այդ թեմայով, մենք մեր փաստարկները միջազգային հանրությանը ներկայացնենք բոլոր հնարավոր հարթակներում»։  

Այնինչ, երբ պահը գալիս է, Խոջալուի թեմայով հակահարված հասցնելու, մենք տեսնում ենք, որ դրան, ցավոք սրտի, արդեն պատրաստ չենք՝ արձանագրեց ադրբեջանագետը։

«Ադրբեջանական քարոզչությունը աշխատում է կլոր տարին, նախ՝ ունի ֆինանսական մեծ հնարավորություններ դրա համար։ Հայկական կողմը, շատ դեպքերում, դրան պատասխանում է ճկուն՝ ֆայմ, քթածակ ունենալու հաշվին, կապերի հաշվին, մեր սփյուռքի հաշվին, ԱԳՆ-ի աշխատանքի հաշվին՝ համադրվող աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որովհետև առանց դրա հնարավոր չէ։ Եթե բոլոր պետական կառույցները միահամուռ չեն այս գործընթացում և փորձագետների հետ չեն համակարգում իրենց աշխատանքը, այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, ամեն մեկը քաշելու է իր վրա այդ փառքը և արդյունք չենք ստանալու առհասարակ»,-ասաց Անժելա Էլիբեգովան։

Նա վստահեցրեց, որ հայկական կողմը Խոջալուի դեպքերի շուրջ վաղուց արդեն ամբողջ փաստավավերագրակկան բազան ստեղծել է․ «Բաց դրված է, խնդիր չկա դա գտնելու, նորից ստեղծելու և այլն։ Այստեղ զուտ պետք է օգտագործել արդեն առկա նյութերը, սոցցանցերի հնարավորությունները, պետական պաշտոնյաների էջերը, ինչպես Իլհամ Ալիևը, Մեհրիբան  Ալիևան, Լեյլա Ալիևան փոքրիկ տեսահոլովակների, ուղերձների, ֆոտո, վիդեո նյութերի տեսքով ապատեղեկատվություն են տարածում աշխարհով մեկ։ Նույն բանը պետք է անի հայկական կողմը․ մեր ունեցած լծակները և խողովակները պետք է օգտագործվի այդ նպատակով, որ մեր ձայնն էլ լսելի լինի։ Այստեղ խնդիր չունենք մեր փաստարկների ծանրակռշիռության, խնդիրն այն է, որ դա պետք է  հավաքել, ճիշտ մատուցել աշխարհին՝ իրենց համար ընկալելի լեզվով»։

Այս պահին հայկական կողմը գրեթե որևէ կերպ չի հակազդում ադրբեջանական քարոզչությանը՝ համոզված է Էլիբեգովան, այնինչ ադրբեջանցիները աշխարհի համար ավելի հասկանալի լեզվով են սկսել խոսել, իսկ մենք ընդհանրապես չենք խոսում․ «Սա մտահոգիչ է և սրա հետևանքները մենք տեսնելու ենք ապագայում շատ ավելի լուրջ հետևանքներով»։

Ադրբեջանը, չունենալով փաստավավերագրական բազա, երկար տարիներ փորձել է ապատեղեկատվություն տարածել՝ ֆալսիֆիկացիայի ենթարկելով ֆոտոներ, սպանվածների ցուցակներ, նույնիսկ իրենց պաշտոնյաների հայտարարությունները՝ ասաց Էլիբեգովան։ Մինչդեռ  այդ ամբողջը վաղուց արդեն հայկական կողմը բացահայտել է և  Ադրբեջանը որևէ կերպ հակադարձել չի կարող, որովհետև իրենց ամեն սուտը բացհայվտել է տարիներ շարունակ։

Ադրբեջանագետը անընդունելի համարեղ այդ երկրի փորձերը նույն հարթության վրա դնելու Սումգայիթի հայերի ջարդերը և Խոջալուի դեպքերը։

Խոջալուին չի կարելի սկսել պատրաստվել փետրվարի 20-ից, ասաց Էլիբեգովան․ «Գիտենք, որ ամեն տարի գալու է այդ օրը և Ադրբեջանի քարոզչությունը միջոցառումների մեծ ցանկ է պատրաստելու․ դրան պետք է սկսել պատրաստվել ամառվանից, ոչ թե վերջին պահին պանիկայի մեջ ընկած ինչ-որ բան անել»։

Մանրամասն՝ տեսանյութում․