|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել Ստամբուլում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների չորրորդ փուլը, ինչպես նաև՝ երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը, TRT World Forum 2025 ֆորումի ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և կայունության գործում Թուրքիայի կարևոր ներդրման օրինակներից մեկը ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ջանքերն են։
«Մենք պատրաստ ենք Ստամբուլում անցկացնել բանակցությունների չորրորդ փուլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը։ Որպես երկու կողմերի հետ կառուցողական երկխոսություն պահպանող երկիր՝ Թուրքիան Ստամբուլի գործընթացի միջոցով հաջողությամբ նպաստել է կողմերի վերադարձին բանակցային սեղանի շուրջ՝ ապահովելով կոնկրետ արդյունքներ, այդ թվում՝ բանակցությունների երեք փուլ, գերիների փոխանակում և կողմերի միջև ուղիղ երկխոսության վերականգնում»,- հայտարարել է Ֆիդանը:
Ֆիդանը հավելել է՝ Թուրքիան Ուկրաինայում խաղաղ լուծման հասնելու ճիշտ ուղին համարում է դիվանագիտությունը: