|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների ավանդական հանդիպումը: Դրան մասնակցել է նաև Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեվը ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Հաղորդվում է, որ միջոցառման ընթացքում ամփոփվել են 2024 թվականին ՌԴ նախագահությամբ ԱՊՀ ձևաչափով համագործակցության արդյունքները։ Նախանշվել են 2025-ի հիմնական խնդիրները. սա Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարի է։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ։