|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որը տեղի է ունենում Սամարղանդում, սկսվել է Համագործակցության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նեղ կազմով բանակցություններով, որոնք բացել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բախտիյոր Սայիդովը: Այդ մասին հատնում են ТАСС գործակալությունից:
«Մեր հանդիպումը բացում է ԱՊՀ շրջանակներում 2023 թվականին նախատեսված կարևոր միջոցառումների ծրագիրը, որը խոստանում է լինել շատ հագեցած: Մեր հանդեպ ծառացած են մեծ խնդիրներ. է՛լ ավելի միավորելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք հասնել ծրագրված նպատակներին», - ասել է Սայիդովը։
Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախագիծը ներառում է 11 հարց, որոնք ընդգրկում են ԱՊՀ շրջանակներում համագործակցության լայն սպեկտր: Ենթադրվում է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, կքննարկեն ԱՊՀ ձևաչափով բազմապլան փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Նիստին ներկա է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: