|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը, ինչպես նաև զգուշացնում է Արևմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ կեղտոտ խաղ է սկսում տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ն։
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան՝ մեկնաբանելով իրավիճակը տարածաշրջանում։
Նա հավելեց, որ Եվրամիության ներգրավումը հայ-ադրբեջանական երկխոսությանը միջնորդություն չէ, այլ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձ։
«Այնտեղ միջնորդության մասին խոսք չի գնում։ Այնտեղ խոսքը, առաջին հերթին, իրավիճակը ապակայունացնելու փորձերի մասին է։ Երկրորդ՝ իրավիճակը վերադառնում է տարածաշրջանի պատմության ամենավատ ժամանակաշրջաններին։ Հաջորդ կետը, իհարկե, տեղեկատվություն հավաքելն է ոչ թե ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, այլ տարածաշրջանի երկրների դեմ սեփական նպատակների համար»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։