Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված Եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 2-ին, կողմերը մոտ են եղել Հարավային Կովկասում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացման վերաբերյալ համապարփակ փոխշահավետ լուծմանը։
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք՝ վերականգնելու համագործակցությունը եռակողմ ձևաչափով, ներառյալ Եռակողմ աշխատանքային խումբը», - ընդգծել է Զախարովան։