Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Միլանում` ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը համաձայնության են եկել շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման շուրջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքէջում տարածված հայտարարության համաձայն` համանախագահները ողջունել են Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունից հետո հրադադարի խախտման դեպքերի և զոհերի թվի զգալի նվազումը:
Նրանք կողմերին կոչ են արել կյանքի կոչել այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները և հստակ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ:
Համանախագահները հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունները՝ շարունակել ինտենսիվ աշխատանքները հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և հետագա լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Նման բարձր մակարդակով բանակցություններ նախապատրաստելու նպատակով կողմերը համաձայնել են հանդիպել 2019 թվականի սկզբին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: