|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի փոխանցմամբ Գուտերեշն Երևանին և Բաքվին կոչ է արել շարունակել սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
«Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածությունը և կողմերին կոչ է անում շարունակել մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը, լուծել բոլոր հարցերը` հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար», - ասված է խոսնակի մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: