|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանը մոտ ապագայում պետք է դրական քայլեր ձեռնարկի ականապատ դաշտի քարտեզների փոխանցման հարցը պարզեցնելու և համագործակցության և խաղաղության հարաբերությունները կարգավորելու համար․ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա նաեւ ընդգծել է, որ նման գործողությունները կօգնեն արագացնել Ղարաբաղի վերականգնման գործընթացը:
«Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ այդ տարածքներում տեղադրված ականների բոլոր քարտեզները փոխանցի Ադրբեջանին: Ի վերջո, տարածքները պետք է մաքրվեն ականներից, որպեսզի մարդիկ իրենց կյանքը չկորցնեն հայրենի հողերում: Հարազատ Ադրբեջանը երբեք միայնակ չի եղել, մենք երբեք միայնակ չենք թողնի Ադրբեջանին: Թող բոլորն իմանան այս մասին»,- ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ այս պահին անհրաժեշտ է տարածքները մաքրել ականներից, որոնք այնտեղ տեղադրել են հայերը: Դրա համար, ինչպես նա նշել է, այսօր բավականաչափ տեխնոլոգիաներ կան: