|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մոսկվան և Անկարան աշխատում են բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները վերացնելու ուղղությամբ, որոնք ծագում են հակառուսական պատժամիջոցների ներդրման պատճառով։ Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թղթակիցները Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք Ռուսաստանի ղեկավարությունը նախատեսում է որևէ շփում Թուրքիայի հետ նախքան հանրապետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը։ Խոսքը գնում է նաև ֆինանսական հատվածի խնդիրների քննարկման մասին։
«Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ այս իրավիճակից ելք գտնելու համար», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ որոշակի խնդիրներ կան Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև բանկային փոխանցումների հետ կապված։ Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն այդ դժվարությունների պատճառներն անվանել է «ակնհայտ» և ընդգծել, որ ստեղծված իրավիճակը զգալի վնաս է հասցնում երկու երկրների տնտեսական օպերատորներին։