|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիան կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ տարածաշրջանային խոշոր հարցերի շուրջ: Այս մասին երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «Աքքույու» ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ. հաղորդում է «Իզվեստիան»:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցով Անկարայի փոխգործակցությանը Մոսկվայի հետ: «Հուսով եմ, որ շուտով կարող ենք անձամբ հանդիպել», - ասել է Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկի արարողությունը տեղի կունենա 2022 թվականին: