|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Կրեմլում չեն կարծում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին պատճառ է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի բացասական արձագանքը. հայտնում է ТАСС-ը:
Նշենք, որ թուրքական կողմին դուր չէր եկել, որ Պուտինն իր ելույթում 1915-ի դեպքերը որակել է որպես ցեղասպանություն:
«Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Ռուսաստանի համար, ԵՏՄ-ի անդամ, Ռուսաստանի տարածքում ապրում են մեծ թվով հայեր, և ընդհանուր առմամբ, Մոսկվան ու Երևանը կապված են խոր պատմական արմատներով։ Բնական է, որ նախագահը եղել է հիշատակի միջոցառումներին այլ պետությունների առաջնորդների հետ։ Շատ կարևոր է ուշադիր ծանոթանալ Պուտինի ելույթին»,- ասել է Պեսկովը: