|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարշավան եւ Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել Լեհաստանում 2013 թվականից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ տեղակայելու վերաբերյալ. տեղեկացնում է Gazeta Wyborcza-ն` վկայակոչելով Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին:
Նախնական համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` այս տարվա մայիսի վերջին Լեհաստան կատարած այցի ժամանակ:
Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի խոսքերով` վերջնական տարբերակը նախնականից շատ չի տարբերվում: Դրա համաձայն` Լեհաստանում տեղակայվելու են F-16 կործանիչներ եւ C-130 տրանսպորտային ինքնաթիռներ, նաեւ` օդաչուների պատրաստման մասնագետներ: Նպատակը լեհական եւ ամերիկյան օդուժերի օպերատիվ փոխհամագործակցության մակարդակի բարձրացումն է: