|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Իրանական հարվածների հետևանքով Հորդանանի Մուվաֆֆաք Սալթի ռազմակայանում ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռ է վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։
Դրանց տեղեկություններով՝ մոտ ութ F-15 կործանիչ թեթև վնասվել է, սակայն դրանք կրկին շահագործման են հանձնվել։ Անանունության սկզբունքով տեղեկությունը հայտնած աղբյուրները հայտնել են, որ հարվածներից վնասվել է նաև A-10 Thunderbolt գրոհիչ ինքնաթիռը, որը հայտնի է «Warthog» անվամբ։
Ինքնաթիռը կորցրել է թևերից մեկը։ Հորդանանում Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ քաղաքացիների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ երեքշաբթի ամերիկյան ուժերը հարվածել էին իրանական հինգ տանկերների՝ ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավին հասցված հարվածի։
Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր ութ տանկերների և երկու ռազմանավերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ ներառյալ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանը։CBS News-ի տեղեկություններով՝ Հորդանանում տեղակայված ամերիկյան ուժերը իրանական հարվածներից պաշտպանվելու համար արձակել են ավելի քան 30 Patriot հրթիռ։