|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը շարունակում է տարբեր երկրների հետ երկխոսությունը ռուսական «Միր» քարերի օգտագործման շուրջ ալգորիթմներ մշակելու համար, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել այդ երկրների ֆինանսական համակարգերի նկատմամբ պատժամիջոցների ռիսկերը: Տեղեկությունը րագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն այդ երկրների հետ, որպեսզի նվազագույնի հասցնենք նման ռիսկերը և մշակենք փոխգործակցության ալգորիթմներ, որոնք թույլ կտան դրանց ամբողջությամբ նվազագույնի հասցնել այդ ռիսկերը», - ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ օտարերկրյա բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվելը ԱՄՆ-ի անթաքույց ճնշման և սպառնալիքների հետևանքն է:
«Եվ, իհարկե, երկրները վախենում են իրենց ֆինանսական կառույցների նկատմամբ և՛ առաջնային, և՛ երկրորդային պատժամիջոցներից», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: