Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, գրում է.
««Դրոշի մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ, որոնց առանցքում՝ բացօթյա տարածքում դրոշի առավելագույն չափ սահմանելն է՝ 2մX4մ: Գործող օրենքով այդպիսի սահմանափակումներ չկան:
Առաջին հայացքից էական խնդիր չէ, թերևս, դժվար է հանդիպել նշված չափը գերազանցող դրոշի, բացառությամբ՝ խաղաղ հավաքների ժամանակ: Բայց ցավն էլ հենց դա է, սա, մեղմ ասած, պատեհ չէ: Այս շրջափուլում հրամայականը ոչ թե դրոշի չափը սահմանափակելն է (չեմ կարծում, թե մեծ չափերի դրոշ տեղադրելու անհագ ձգտումներ կան, բավական է սահմանել տեղադրելու կարգն ու վայրերը), այլ պետական խորհրդանիշերը տարաբնույթ ոտնձգություններից, կարծիքներ հնչեցնելու անվան տակ իրականում էժանագին քննարկումների նյութ դարձնելուց հեռու պահելն է, վերջապես տարածքային անձեռնմխելիությունը երաշխավորելն է:
Ադրբեջանում հսկայական դրոշի էպոպեան շատերին ցնորք էր թվում, բայց յուրաքանչյուր հետևողականորեն կյանքի կոչվող ցնորք ի վերջո իրականություն դառնալու ճանապարհ է հարթում, մթնոլորտ ձևավորում: Կիպրոսի խորհրդարանի հենց լուսամուտների դիմաց շինծու պետության, այսպես կոչված՝ հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետության էլ ավելի մեծ դրոշն է (մինչև 1984 թ. հենց թուրքական դրոշն էր, որից հետո միայն իրենց հատուկ խորամանկությամբ պնդում են, թե իրենք կապ չունեն այդ պետության հետ):
Կարծում եմ, պետական խորհրդանիշերը պատեհ, անպատեհ բանավեճի նյութ դարձնելու մոլուցքից հարկ է հրաժարվել, խոչընդոտները հաստատ այլ տեղ են»։