Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջական ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ:
Նախագծով կարգավորվելու է դատապարտյալին մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ` նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու հարցը: Այսուհետ պետք է հաշվի առնվի նաև դատապարտյալի ու նրա մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայությունը: Կալանավորված անձանց պետք է տրվի երկարատև տեսակցությունների հնարավորություն:
Նախատեսվում է նաև վերացնել այն օրենսդրական սահմանափակումը, համաձայն որի` կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում կտրամադրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում:
Նախագծով նախատեսվում է նաև նույնականացման քարտ տրամադրել կալանավորված և ձերբակալված անձանց: ՔԿՀ-ներում դատապարտյալներն այդ հնարավորությունը ունեին, իսկ ձերբակալված ու կալանավորված անձինք` ոչ:
Նախագիծն ընդունվեց 110 կողմ ձայնով: