կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 10:33
Առանց Կատեգորիա

Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմ­նա. «Ժողովուրդ»

Մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների դեպքում հավանաբար 3-4 հեռուստաընկերություն կմ­նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Այս ոլորտում փոփոխությունների մասին բազմիցս է խոսվել: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ իշխանությունները ցանկանում են՝ այս օրենքն ուժի մեջ մտնի մինչև 2021 թվականը: Բանն այն է, որ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու, և նրանք ցանկություն ունեն այդ մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, և գուցե շատ հեռուստաընկերություններ չհամապատասխանեն չափորոշիչներին ու պարզապես փակվեն:

Ինչպես հայտնի է, այժմ հեռուստաընկերությունները լիցենզավորվում են, իսկ արդեն նոր նախագծով կարող է նախատեսվել, որ լիցենզավորվելու են առաջին հերթին մուլտիպլեքսորները, այսինքն՝ այն կառույցները, որոնք թվային հեռարձակում են ապահովում: Եվ ամեն հեռուստաընկերություն պարտադիր 5 ալիք պետք է ունենա՝ շուրջօրյա լրատվական, մանկական, մշակութային ու գիտակրթական, ժամանցային:

Սա, բնականաբար, մեծ ֆինանսներ է ենթադրում, որն այսօր գործող ոչ բոլոր հեռուստաընկերությունները կկարողանան ապահովել: Կանխատեսումներ կան, որ օրենքի ընդունումից հետո 3-4 հեռուստաընկերություն կմ­նա, որոնցից մեկը Հանրային հեռուստաընկերությունն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: