կարևոր
5362 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-31 11:05
Հասարակություն

10-րդ անգամ իրականացվել է «Հարության Ավետիս» կանթեղներով երթը

10-րդ անգամ իրականացվել է «Հարության Ավետիս» կանթեղներով երթը

Մարտի 30-ին` երեկոյան  ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցուց
մեկնարկեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Այն արդեն 10-րդն է:

Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո ստացան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե¬գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

«Հարության Ավետիս» քայլերթին  միացել էրին անցորդները, երիտասարդներ , այլ կազմակերպություններից, պարզ հավատացյալներ։

Երթի  նախաձեռնությունը Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություանն է: