Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2021-04-04 10:28
Հասարակություն

Կանթեղներով երթ ` «Հարության ավետիս» խորագրով

Կանթեղներով երթ ` «Հարության ավետիս» խորագրով

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մեկնարկեց «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը։ Այն նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո ստացել են Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլել դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե ­գորգի վրա խաչ կազմեցին՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

«Հարության Ավետիս» կանթեղներով երթն անց է կացվում արդեն 7-րդ տարին: