Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները որոշել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընգրկված 143-րդ համար Վիկտոր Եբգիբարյանին դեսպան նշանակել։
Քանի որ անհնար է, որ այդ ցուցակում լինելով՝ նա անցնի խորհրդարան, որոշել են անգործ չթողնել: Մեր տեղեկություններով՝ ամենահավանական երկրները, որտեղ նա կարող է դեսպան նշանակվել, Գերմանիան եւ Ավստրալիան են:
Չնայած այս որոշումը վերջնական չէ, սակայն հստակ է մեկ բան՝ նրան անգործ չեն թողնի: Նկատենք, որ նա համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի թիմից, սակայն վերջին ժամանակներս իրեն ավելի անկախ էր պահում եւ այդ պատճառով կարողացել է լավ հարաբերություններ ունենալ ՔՊ վերնախավի հետ. նրան նկատել եւ որոշել են գնահատել ծառայությունները:
Նկատենք, որ թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրա թիմակիցների մեծ մասն այժմ անգործ են, շատերն անգամ ցուցակներում չեն եղել ու աշխատանք չունեն: Այսինքն՝ այս ամսվա վերջից, երբ գումարվի առաջին նիստը նոր ԱԺ-ի, «Իմ քայլի» շատ պատգամավորներ գործազուրկ կդառնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում