|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրալացի բնապահպաններին հաջողվել է մեկ դելֆինի օգնությամբ 150 դելֆին փրկել. հայտնում է Дни.ру-ն:
Արևմտյան Ավստրալիայի բնապահպանության բաժնի ներկայացուցիչները հայտնաբերել են, որ բազմաթիվ դելֆիններ հայտնվել են ափամերձ ծանծաղ ջրերում և չեն կարողացել ինքնուրույն բաց ծով դուրս գալ: Փրկարարները որոշել են հնարամիտ քայլի դիմել: «Մենք վերցրեցինք դելֆիններից մեկի ձագին և նավակով տեղափոխեցինք ավելի հարմար ջրային միջավայր: Դելֆիններն անմիջապես որսացին ձայնային ազդանշանները և հետևեցին մեզ` գտնելով ծանծաղ ջրից դուրս գալու ուղղությունը»,- պատմում է բնապահպանության բաժնի ներկայացուցիչը:
Կատարվածի արդյունքում սատկել է միայն մեկ դելֆին: