կարևոր
8272 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 13:12
Հասարակություն

Հայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետ

Հայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետ

Մամուլում հրապարակումների համաձայն հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի, ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը աշխատանքի է անցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում: 

Yerkir.am-ը ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանից հետարքրվել էր՝ Թ. Ալիյանի մասնագիտական ո՞ր հատկանիշներն են հաշվի առել նրան պաշտոնի նշանակելիս, Ալիյանը մասնակցե՞լ է արդյոք քաղծառության քննություններին, եթե ոչ, ապա եր՞բ է մասնակցելու, եր՞բ է Ալիյանը նշանակվել պաշտոնի ՍԱՏՄ-ում: Հաշվի առնելով, որ Թ. Ալիյանը լրիվ դրույքով որպես վարչական աշխատում կամ աշխատել է ագրարային համալսարանում,  ՍԱՏՄ-ում նշանակվելու պահին արդյո՞ք ազատվել է համալսարանից:  

ՍԱՏՄ ղեկավար Ա. Հայրապետյանից ստացած պատասխանի մեջ նշված է, որ Ալիյանը քաղծառայության թափուր պաշտոնի մրցույթի չի մասնակցել: ՍԱՏՄ-ում որպես փորձագետ աշխատանքի է անցել մարտի 6-ին` նույն օրը ազատվելով ագրարային համալսարանում զբաղեցրած պաշտոնից: 

Հայրապետյանը չի պատասխանել մեր հարցերից ամենակարևորին` Թոռնիկի մասնագիտական ո՞ր հատկանիշներն է հաշվի առել նրան պաշտոնի նշանակելիս: 

Զարմանալի է նաև այն, թե ինպե՞ս է պետական մարմնում պաշտոն զբաղեցնող Թոռնիկ Ալիյանը միաժամանակ հանդիսանում Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, ինպես նաև ուսանողության քվոտայով ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը: Ինչպե՞ս է նա կարողանում համատեղել փորձագետի աշխատանքը Ուսանողական խորհրդում տարվող աշխատանքների հետ: Ինչպե՞ս է կարողանում համ աշխատանքի գնալ ՍԱՏՄ-ի գրասենյակ, համ գալ բուհ և զբաղվել Ուսանողական խորհրդի այդքան ծանրաբեռնված աշխատանքներով: Հարցեր են, որոնց պատասխանները թողնում ենք ընթերցողի դատին: