|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Yerkir.am-ի տեղեկություններով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի, ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը նոր պաշտոն է ստացել:
Նա Ռոմանոս Պետրոսյանի հրամանով նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Երևանի էներգաիրացման սպասարկման դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնում:
Yerkir.am-ը 20 օր առաջ հարցում էր ուղարկել Ռոմանոս Պետրոսյանին ճշտելու այս լուրի իսկությունը, սակայն Պետրոսյանը մինչ օրս չի պատասխանել:
Հիշեցնենք, որ Թոռնիկի «բախտը բացվել է» Ավետիք Չալաբյանի ձերբակալությունից անմիջապես հետո: Նախ նա ագրարայինի նախկին ռեկտորի կողմից նշանակվել էր Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն, ապա համալսարանի մարքեթինգի և զարգացման բաժնի մասնագետ:
Այնուհետև Թոռնիկը կարիերան շարունակել էր Սննդամթերքի անվտանգության, ապա Քաղաքաշինության տեսչական մարմիններում:
Համալսարանում հատկապես ուշադիր են վերջերս ՔՊ կուսակցության համագումարի մասնակցած Թոռնիկի կրթության նկատմամբ: Նա արդեն 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա:
Փաստորեն, Թոռնիկը իր կամքից անկախ դարձել է մեր ժամանակների «վունդերկինդը»: