կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-09 19:12
Քաղաքական

Մենք մեր վաղվա ապագան կերտելու ենք Շուշիում, Արցախում ու Հադրութում. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ընկերների թափված արյանը, պետք է շարունակենք մեր ընկերների գործը, մեր ընկերները զոհվել են հանուն մեր վաղվա ապագայի, ուստի իրավունք չունենք ապրել գլուխներս կախ, հայ երիտասարդը կապիտուլացված չէ, և դա պետք է ամբողջ աշխարհը հասկանա: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Նա իր ելույթում նշեց՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար՝ պետք է պայքարել և կոտրել անտարբերությունը. «Հայ երիտասարդին ոչ ոք չի կարող համոզել, որ հետ կանգնի իր պապերի տված ժառանգությունից, հայ երիտասարդը հավատարիմ է իր պատմական անցյալին և ժառանգությանը, պայքարելու է՝ այդ պատմական ժառանգությունը պաշտպանելու համար»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Դավիթ Ափոյանը կոչով դիմեց նաև երիտասադրներին. «Շատ են փորձելու մեզ մոլորեցնել, բայց մենք չենք մոլորվի, եթե մեր սեփական ուղեղով մտածենք, եթե դատենք առողջ և գիտակցենք մեր վրա դրված պատասխանատվությունը, կոտրի՛ր քո մեջի անտարբերությունը, վե՛ր կաց և ապացուցի՛ր, որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ»,-հայտարարեց նա: