կարևոր
4816 դիտում, 21 ժամ առաջ - 2026-01-07 10:23
Հասարակություն

Ագրարայինի ՔՊ-ական Թոռնիկը հավատափոխ է եղե՞լ

Ագրարայինի ՔՊ-ական Թոռնիկը հավատափոխ է եղե՞լ

Փաշինյանի կազմակերպած երկվա «ՈՒՂՏաերթին» մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի Թոռնիկը: Թոռնիկի մասնակցությանն այս քաղաքական ակցիային Yerkir.am-ը չէր անդրադառնա, եթե չլիներ 2 ասպեկտ:

1. Չալաբյանի դեմ ցուցմունք տալուց Թոռնիկը դատապարտում էր ուսանողների ներգրավմանը քաղաքական պրոցեսներին, շեշտում էր նրանց քաղաքական , կուսակցական միջոցառումներին մասնակցելու անթույլատրելիությունը: 

Սակայն բացահայտվելուց հետո Թոռնիկն ակտիվորեն մասնակցում է ՔՊ միջոցառումներին:

2. Թոռնիկն ազգությամբ եզդի է: Ամենայն հարգանքով եզդի ժողովրդի նկատմամբ, առնվազն տարակուսելի է, թե ինչպե՞ս է եզդի Թոռնիկը մասնակցում հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգմանը» նվիրված «ՈՒՂՏաերթին»: 

Թոռնիկի գործունեության այս մասի բնութագրումը ճշգրտորեն տվել է լրագրող Բորիս Մուրազին նշելով. 

«Եզդիականության հիմնասյունային կանոններից մեկն արգելում է եզդի հավատացյալին մասնակցել այլ կրոնական ծիսակարգի, իսկ աղանդավորական գործընթшցներին մասնակցելը համարվում է մահացու մեղք, որի հետևանքով այդ մարդը դադարում է եզդի համшրվել։ 

Այս կանոնների հիման վրա գ**ծ տվող Թոռնիկ Ալիյանը դադարում է եզդի հшմարվել»։

Ստացվում է, որ Թոռնիկը կա'մ հավատափոխ է եղել,  կա'մ մասնակցել է «ՈՒՂՏաերթին» որպես գլխաքանակ: