կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 11:37
Քաղաքական

Ինձ համար տարօրինակ է, թե ինչու այս ֆակուլտետի դեկանն այսօր այստեղ չէ. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

Ինձ համար տարօրինակ է, թե ինչու այս ֆակուլտետի դեկանն այսօր այստեղ չէ. ԵՊՀ ՈՒԽ նախագահ

Արայիկ Հարությունյանի դիրքորոշումներից, որոնք կրթությանն են վերաբերում, շատ դժգոհ եմ, որովհետև կրթությունն ամենաթողության է մատնված, չեմ կարծում, թե մայր բուհը կառավարության մեծ ուշադրության կենտրոնում է. այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում լրագրողների հետ զրույցում, ըստ  Yerkir.am-ի, ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը՝ հավելելով, որ նախարարությունը ուշադրություն չի դարձնում ԵՊՀ-ի ներքին կարգուկանոնին։

Ափոյանի պնդմամբ՝ կրթությունն այլևս առաջընթաց չի գրանցում:  «Կրթությունը, եթե ոչ՝ մեծ տեմպերով հետընթաց, ապա, լավագույն գնահատականով, նույն տեմպերով դոփում է տեղում»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ այսօր հենց կրթության նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ են կուլիսային խոսակցությունները ու դրանց վերջը պետք է դրվի:

Ինր վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը հանդիպում է ունեցել դեկանների հետ, Ափոյանն արձագանքեց.
«Ինձ համար տարօրինակ է, թե ինչու այս ֆակուլտետի դեկանն այսօր այստեղ չէ. որովհետև, ինձ հասած տեղեկությունների համաձայն, դեկանը ռեկտորի հետ ինչ-որ քննարկումների մեջ է: Ես չեմ ուզում մեղադրել ռեկտորին, դեկանին, սա ուղղակի ինչ-որ կազմակերպված քայլ է»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր` նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (վայրը՝ Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ: