|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մարզային այցելություններին։
«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ...
Նա պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես... միայն թե ստանա իր ուզածը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանի այցի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել Վայոց Ձորի Գետափ համայնքում, երբ զոհվածի հարազատը Փաշինյանին չի թույլատրել մոտենալ իր հարազատի շիրիմին: