Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում ապրիլի 5-ից՝
-Եթե պարեկային ծառայողի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտման գործով կայացվել է տուգանքի որոշում, ապա ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը կնվազի 30 %-ով:
ՆԳՆ-ից հայտնում են, որ վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված (բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի):
Օրինակ, եթե կայացվել է 5000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, կկիրառվի բոնուսային նվազեցում 30 %-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 3500 դրամ։
Կամ արձանագրված խախտման համար եթե կայացվել է 20 000 դրամ տուգանքի նշանակման մասին որոշում, ապա կկիրառվի բոնուսային նվազեցում 30 %-ի չափով, եթե 15-օրյա ժամկետում վճարվի 14000 դրամ։
15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 %-ի նվազեցում և պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։
Վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ, որն ուղարկվելու է վարորդին, ներկայացված կլինի տուգանքի նվազեցման տոկոսայնությունը։
Համակարգը գործելու է ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների դեպքում։
Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 % նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում։
ՆԳՆ մամուլի ծառայություն