Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսանի կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Միհրան Պողոսյանը նշեց, որ նախագծով առաջարկում է կատարել անչափ կարևոր լրացում` վարչական ակտերի վճարման գործընթացում տրամադրել արտոնություն իրավախախտում կատարած անձանց շրջանակներին: Նա առաջարկում է` պատշաճ ժամանակահատվածում տուգանքներ վճարելու դեպքում կրճատել տուգանքի չափը, մասնավորապես` վարչական ակտը ստանալուց հետո 8 օրվա ընթացքում վճարելու դեպքում վճարել գումարի 50 տոկոսը: «Սա չի վերաբերում բոլոր վարչական ակտերին: Որոշակի բացառություններ կան, օրինակ` անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, կամ այնպիսի խախտումները, որոնք իրենց վտանգավորությամբ կարող են լուրջ հետևանքներ ունենալ հանրության վրա»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ արդյունքում իրավախախտում կատարած անձանց մոտ պատասխանատվություն կստեղծվի տուգանքներ վճարելու համար, կավելանա տուգանքներ վճարողներ թիվը, վճարված տուգանքների թիվը, ինչպես նաև պետական ինքնակառավարման բյուջե մուտքագրվող գումարների չափը: Նրա խոսքով` այս ամենը կթեթևացնի դատարանների և ԴԱՀԿ ծանրաբեռնվածությունը:
Պողոսյանը նաև նշեց, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել օրենքի այն դրույթում, համաձայն որի՝ տուգանքը պետք է վճարվի 15 օրվա ընթացքում: «Սա ձևական բնույթ է կրում: Դրա խախտման դեպքում պատասխանատվություն վրա չի հասնում, ինչը դառնում է աննպատակ, հետևաբար` առաջարկվում է 15-օրյա ժամկետը փոփոխել՝ հասցնելով մինչև վարչական ակտի անբողոքարկելի դառնալը»,- եզրափակեց նա: