կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-30 17:33
Հասարակություն

Մայիսի 6-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական պատասխանատվություն կկիրառվի

Մայիսի 6-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական պատասխանատվություն կկիրառվի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 6-ից վերսկսվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացը՝ 5.000 դրամի չափով տուգանք կիրառմամբ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն:

Միաժամանակ հիշեցնում է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքների համաձայն` ԱՊՊԱ պայմանագիր կնքելը պարտադիր է, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր 10 օրվա համար 5.000 դրամ տուգանքի չափով:

ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցը վարելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն: Մասնավորապես, այն իր մեջ ներառում է մի քանի իրավախախտում (առանց համարանիշերի, առանց ԱՊՊԱ պայմանագրի, առանց հաշվառման վկայագրի վարելը), և նույնիսկ բոլոր իրավախախտումները միաժամանակ քննելու դեպքում կառաջացնի տուգանք՝ 100.000 դրամի չափով:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին կնքել ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: