Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից Yerkir.am-ին տեղեկացրին, որ դիմումը ներկայացվել է սեպտեմբերի 15-ին, և պատասխանը կտրվի 80-օրյա ժամկետում:
1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ պատանդ վերցվել։
Ահաբեկչությունն իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թ. դեկտեմբերի 2-ին: Նաիրի Հունանյանը և ևս 5 հոգի դատապարտվել էին ցմահ ազատազրկման: