կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-01 21:01
Հասարակություն

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել 30-օրյա ժամկետում

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տուգանքները վճարել 30-օրյա ժամկետում

Ճանապարհային ոստիկանությունը հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով վարորդներին հորդորում է վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում։

ՃՈ հայտարարության մեջ նաև նշված է. «Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները»։